December 18

Սելիա Թաքսթեր:Փոքրիկ Պիկոլայի Ամանորի պատմությունը

Պիկոլան ապրում էր Իտալիայում, որտեղ նարինջներ են աճում, և արևը փայլում է ջերմ ու պայծառ:
Նա հայր չուներ, քույր ու եղբայր չուներ: Ապրում էր մայրիկի հետ հին քարե տանը: Նրանք շատ աղքատ էին, և մայրն ամեն օր ուրիշների հատակն ու հագուստն էր լվանում, որ գումար վաստակեր իր ու փոքրիկ աղջկա համար: Պիկոլան ամբողջ օրը մենակ էր և խաղում էր հին, մաշված տիկնիկով, որը մայրիկը մի օր գտել էր փողոցում:
Նրանց բակի քարե պատին մի փոքրիկ անցք կար, և Պիկոլան սիրում էր անցքի միջով դիտել հարևանի այգին: Այդպես նա տեսնում էր կանաչ խոտը, զգում ծաղիկների անուշ բույրը, լսում շատրվանի ձայնը: Այգում երբեք մարդ չէր լինում, քանի որ ծեր պարոնը, ով այգու տերն էր, չէր սիրում խոտ ու ծաղիկներ:
Աշնանային մի օր մայրիկն ասաց, որ պարոնը տունը վարձով է տվել ամերիկացի մի ընտանիքի: Դրանից հետո Պիկոլան երբեք միայնակ չէր լինում, որովհետև ամերիկացու երեխաները ողջ օրը խաղում էին այգում, երգում էին ու պարում: Նրանք Պիկոլային չէին նկատի, եթե մի օր նրանց կատվիկը չփախչեր պատի մոտ: Սկզբում նրանք մի քիչ վախեցան պատի անցքից տեսնելով Պիկոլայի սև աչքերը, բայց հաջորդ օրը Ռոուզը աղջիկներից ավագը, մոտեցավ պատին ու խոսեց նրա հետ: Դրանից հետո երեխաներն ամեն օր զրուցում էին Պիկոլայի հետ և հաճախ միրգ ու քաղցրավենիք տալիս անցքի միջով:
Երբ երեխաների հայրն իմացավ Պիկոլայի մասին, լայնացրեց պատի անցքը և Պիկոլային բակ հրավիրեց: Ի՜նչ երջանիկ էին նա և երեխաները: Պիկոլան իր լավագույն զգեստն էր հագել և փայտե կոշիկները: Տարօրինակ էր փայտե կոշիկ հագնելը, բայց Պիկոլայի մայրիկը այլ կոշիկ, անգամ գուլպա գնելու համար փող չուներ: Երեխաները շատ լավ օր անցկացրին:
Եկավ դեկտեմբերը: Մի օր երեխաները Պիկոլային հարցրրին, թե, իր կարծիքով, Ձմեռ պապը Ամանորին ինչ նվեր է իրեն բերելու:
-Ամանորի նվե՞ր,- հարցրեց Պիկոլան:-Իսկ դա ի՞նչ է:
Երեխաները զարմացան, իսկ Ռոուզը լրջորեն ասաց.
-Սիրելի Պիկոլա, չգիտե՞ս ինչ է Ամանորը:
Իհարկե, Պիկոլան գիտեր, թե դա ինչ է, բայց երբեք չէր լսել Ամանորի նվերների մասին:
Երեխաները ծիծաղեցին, և բոլորը միասին սկսեցին պատմել Ձմեռ պապի ու նվերների մասին: Պիկոլան էլ իր մայրիկին պատմեց: Մայրն ասաց, որ Ձմեռ պապը երևի չգիտի, որ իրենց տանը փոքրիկ աղջիկ կա, և չի գա: Բայց Պիկոլան համոզված էր, որ Ձմեռ պապիկը կհիշի իրեն, որովհետև ընկերները խոստացել էին իր անունից էլ նամակ ուղարկել:
Վերջապես Ամանորի նախօրեն եկավ: Պիկոլան ու մայրիկը ապուր ու հաց կերան, իսկ երբ քնելու ժամը հասավ, Պիկոլան հանկարծ հիշեց, որ երեխաները ասել էին, որ պետք է գուլպա կախի նվերի համար: Ինքն ու մայրը գուլպա չունեին: Խեղճ աղջիկը կանգնեց բուխարու մոտ, և աչքերից արցունքներ հոսեցին: Բայց շուտով հիշեց իր փայտե կոշիկների մասին: Դրանցից մեկը դրեց ծխնելույզի մոտ և մտածեց, որ Ձմեռ պապիկը գլխի կընկնի, թե ինչի համար է:
Արևը նոր էր դուրս եկել, երբ Պիկոլան արթնացավ և վազեց կոշիկի մոտ: Երբեք չեք կարող գուշակել, թե ինչ գտավ դրա մեջ:
-Մայրի~կ, մայրի~կ,- կանչեց նա,- տես, թե Ձմեռ պապիկն ինչ է բերել ինձ:
Մայրիկը նայեց կոշիկի մեջ:
-Պիկոլա,- զարմացած բացականչեց նա, -բարի Ձմեռ պապը քեզ ծիծեռնակ է նվիրել:
Երբ թռչնակին կոշիկից հանեցին, նա չփորձեց թռչել, ուղղակի սկսեց ցատկոտել սենյակում: Նրա թևերից մեկը մի քիչ վնասված էր, բայց մայրիկն այն զգուշորեն փաթաթեց:
Պիկոլան հպարտորեն տարավ իր նվերը երեխաներին ցույց տալու: Նրանք շատ նվերներ էին ստացել
` խոսող տիկնիկներ, պատկերազարդ գրքեր, խաղալիք գնացքներ ու դաշնամուր, բայց նրանց նվերներից և ոչ մեկը կենդանի չէր, ինչպես Պիկոլայի թռչնակը: Երեխաներն այնքա~ն երջանիկ էին, ինչքան Պիկոլան, իսկ Ռոուզը մեծ ծղոտե վանդակ գտավ և նվիրեց Պիկոլային: Ծիծեռնակն իրեն միանգամայն տանն էր զգում` պայծառ աչքերով նայելով երեխաներին: Ռոուզը նաև մի տուփ կոնֆետ էր պահել Պիկոլայի համար: Երբ նա ի վերջո տուն գնաց իր սիրելի թռչնակի հետ, ողջ Իտալիայում նրանից ավելի երջանիկ փոքրիկ աղջիկ չկար:

Առաջադրանք:
Փորձիր ինքդ կազմել հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Դուրս գրիր անծանոթ բառերը, և բառարանի օգնությամբ բացատրիր:

Բնութագրիր Պիկոլային:

Ինչը՞ հավանեցիր պիկոլայի մեջ:

Նկարագրիր ամերիկացի ընտանիքին:

December 17

Կրճատ բազմապատկման բանաձևեր: Գումարի քառակուսին:

1. Օգտագործելով գումարի քառակուսու բանաձը՝ արտահայտությունը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամի.

ա)a⁴+2a²b+b²

 

բ)x²+2xy³+y⁶

 

գ)m⁴+2m²n²+n⁴

 

դ)p⁶+2p³q⁵+q¹⁰

 

ե)a²b²+2abc+c²

 

զ)x²+2x²y+x²y²

 

է)9m²+6mn³+n⁶

 

ը)4p²+12pq²+9p⁴

 

թ)9a²b⁴+12abc³+4c⁶

2.Արտահայտությունը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամի երկու եղանակով.

ա)m^2+2mn+n^2

բ)22+4x+x2

Գ)y2+8y+42

Դ)12+2p+p2

Ե)2x2+4x+12

Զ)2a2+12a+32

Է)9m²+30mn+25n²

Ը)9x²+24xy+16

3. Արտահայտությունը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամի.

Ա)1/4 +a²

Բ)1/3^2 +x^2

Գ)0.04+m^2

Դ)1.21+p^2

Ե)1/4a^2+2/3^2 b^2

Զ)3/4^2 x^2+1/5^2y^2

է)0,04m²+4,41n²

ը)0,16p²+0,09q²

թ)9/25a²b²+1/4c⁴

4. Հաշվել կիրառելով գումարի քառակուսու բանաձևը.

5. Բազմանդամը ներկայացնել գումարի քառակուսու տեսքով.

December 17

Ածական, գործնական աշխատանք

Առաջադրանքներ:

1.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. մանր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, կլոր, անգործ, կարճլիկ, կաղտկլոր
բ. երջանիկ, համերաշխ, քաջ, անայլայլ, անուրջ, խաղաղերկարկարճ, անարգ, անվախ
գ. ուրախ, գաթա, խրոխտ, բոլոր, նեղհաստ, դաշտ, նոսր, զորեղ, ճահճապատ
դ. աշխույժ, գավաթ, գմբեթ, կայտառ, դրոշ, մեղմլուրջծանր, ուժեղ, դիտմամբ

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. կավաշեն, խորապես, լիտրանոց, բրոնզաձույլսևաթույր, հանդարտ, մեծաշնորհ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. ուղղակի, ճերմակահերհեռահար, հավասար, ոսկեդեղիննշաձևկիսաբաց, դժբախտ, երիտասարդական
գ. մոխրագույն, շեղակի, արագընթացծիծաղաշարժ, առհավետ, սրաքիթգանգրահեր, հավերժ, պատրաստ:

3. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բրդյա, քնքուշ, սովորական, դժվար, տգետ, ողորկ, հունիսյանգունեղ, քաղցր, օտար
բ. հսկայական, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, անկիրթ, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. կապտավունմթին, պակաս, լավատես, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, զորավոր, վարար
դ. ամենապայծառհոսուն, ուրախ, սիրելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

4.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
կանաչով զարդարված- կանաչազարդ
մանրէներ սպանող-մանրէսպան
մշուշով պատված-մշուշապատ
անուշ բուրող-անուշաբույր
տխուր դեմքով-տխրադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
կարմիր մազերով-կարմրամազ
շնորհներ չունեցող-անշնորհ
պողպատից ձուլված-պողպատյա

December 15

Պարապմունք 26

Թեմա՝ Վարժությունների լուծում

 

1․Արտահայտությունը գրել միանդամի տեսքով.

ա) 3ax + 5ax,=8ax

բ) 25 x² − 4xx,=21xx

գ) 12a b² − 5a b²=7ab²

դ) 3 x² − 7 x² + 13xx=9x²

ե) bbc − 12bcb + b5bc,=-6bbc

զ) −14yyz + 11 y² z − 2 y² z=-5y²z

 

2․Միանդամը բերել կատարյալ տեսքի.

ա) -25aaabb c²,=-25a³b²c²

բ) −3xxxy,=-3x³y

գ) x8xy5y=40x²y²

դ) −2 a² 7b²=-14 a² b²

ե) 5=5

զ) −1 a2=-2a

է) 1aab,=a²b

ը) − 7/4yx=-7/4xy

 

3․Ներկայացրել աստիճանի տեսքով.

ա) a² ⋅ a^5=a^7

բ) b² ⋅ b²=b^4

գ) 5³ ⋅ 5^7=5^10

դ) (−2 )² ⋅ 2³=-2^5

ե) (−x )³ ⋅ (−x )^5=x^8

զ) 2^n ⋅ 4^2=8^n+2

է) 3^n ⋅ 3^n+1=9^n+n

ը) 5k ⋅ 5l=25^k+l

 

4․Արտադրյալը գրել կատարյալ տեսքով.

ա) b^2 ⋅ b^5 ⋅ b^2=b^9

բ) a1 ⋅ a2 ⋅ a3 ⋅ a4 ⋅ a5=a^15

գ) xxy ⋅ yzz ⋅ zxx,=x^4y^2 z^3

դ) 4s^2 ⋅ ( − 5)ts ⋅ r^2 t^2 s=

 

5. Բացել փակագծերը և գրել բազմանդամի կատարյալ տեսքով.

ա) a(b + c)=ab+c

բ) 3x(x − 2)=3x²-2

գ) 3(5x − 7),=15x-7

դ) 3x ^2(4x − 6y + 13z)=12x^3-18x^2y+39x^2z

ե) 23 x(5x 2 − 11)=-23

զ) −2c(bc + 5c2d)։

 

6․Հաշվել արտահայտության արժեքը.

ա) 3x 2 + 5x − 2x 2, երբ x = 6,

բ) ab 2 c 3d, երբ a = 2, b = 3, c = 4, d = 0,

գ) a 3 + 7a − a 2 ⋅ a, երբ a = 8,

դ) 2xy + 7x ⋅ y + y ⋅ x, երբ x = 5, y = 2,

ե) (a + b)2 − (a − b)2, երբ a = 8, b = 2,

զ) xyz − 73, երբ x = y = z = 7:

 

Реклама

 

7․Արտադրյալը գրել կատարյալ բազմանդամի տեսքով.

ա) ax(x + 5), բ) x 2(5 − x + y), գ) a 2(a + b + 1),

դ) 3a( x 2 − 5x), ե) (2x 3 − 7x) ⋅ 2a 2, զ) 4x( y 2 − 1),

է) a 2 (−2b + 4a 2), ը) −2ax(3x − 5a), թ) x y 2( x 2 y − x + 2y):

 

8. Բերել կատարյալ տեսքի.

 

ա) (3x − 1)(5x + 4) − 15x 2 , բ) (2x − 3)(2x + 3) − x(5 + 4x) ,

գ) 21x 2 + (1 − 3x)(2 + 7x) ,

դ) x 2 + x(6 − 2x) + (x − 1)(2 − x) − 1,

ե) 3x 2 − x(8 − x) + (2x − 4)(2x + 4),

զ) (3x − 2)(x + 4) — 3(x + 5)(x − 1) + 1

 

9․Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա) ax + 2by 2 + a y 2 + 2bx, բ) 2 − ax − x + 2a,

գ) 2ab − 5b − 6ac + 15c, դ) x 2 + xz + x + ax + az + a:

 

10․Արտահայտությունը գրել բազմանդամի կատարյալ տեսքով.

ա) 4xxy − 5y x 2 + 7x 2 y − xyx,

բ) 15x 2 xy + 3x 3 y ⋅ 4y 2 − x 2 y 2 ⋅ 9xy − 11x 3 y 3 + 8x x 2 y 3,

գ) a + (b − (b − a)), դ) 5a2 − (9a2 − b2),

ե) 12ab(a2 + b) −

3a2 b(4a + 2b),

զ) 6a2(abb − b2) + 3a((ab)2 − 2ab2)։

December 15

Առաջադրանքներ գրքից

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից։
հրաշքով լի
ձեռքով չկերտված
երկինք սլացող
լեռների զանգված
կոնի նմանվող
ժայռերով պատված
գագաթի  մասը
քարերով ծածկված

162. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափելի թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

December 12

Գործնական աշխատանք

1.Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Գեղեցիկ-ամենագեղեցիկ, ամենի գեղեցիկ
համեստ-ամենահամեստ, ամենից համեստ
դաժան-ամենադաժան, ամենադաժան
հին-ամենահին, ամենից հին, հնագույն
բարի-ամենաբարի, ամենից բարի
չար-ամենաչար, ամենից չար
նոր-ամենանոր, ամենից նոր, նորագույն
ծանր-ամենածանր, ամենից ծանր
զգայուն-ամենազգայուն, ամենից զգայուն
սուր-ամենասուր, ամենից սուր
երկար-ամենաերկար, ամենից երկար, երկարագույն
մեծ-ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն
լավ-ամենալավ, ամենից լավ, լավագույն
փոքր-ամենափոքր, ամենից փոքր, փոքրագույն
խոշոր-ամենախոշոր, ամենից խոշոր, խոշորագույն

2.Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Կարմիր, հպարտ, կույր, բարձր, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

3.Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Ոսկի-ոսկեղենիկ, ոսկեզօծ
մարգարիտ-մարգարտյա, մարգարիտա
ծիծաղ,
լույս,
սեր,
հոտ,
հուր,
դառն,
մազ,
գույն,
իմաստ,
մարմար:

4.Դպրոցական, ավագ, դավաճան, հերոս, խավար, հսկա, զինվորական, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական:
Ես դպրոցական եմ
Իմ դպրոցական պայուսակը մեծ է։
Ես մեր տան ավագն եմ։
Ես սովորում եմ ավագ դպրոցում։
Իմ ընկերուհին դավաճան է։
Սա դավաճան արարք է։
Այս գրքի հերոսը քաջ է։
Նա հերոսական արարք արեց։
Այսօր դրսում խավար էր։
Մեզ ասացին, որ եկանակը խավար է լինելու։
Մեր դասարանցին Նունեյի կողքը հսկա է։
Ես հսկա հերոս եմ այս ֆիլմում։
Ես բարևեցի մի զինվորականի։
Նա խոսեց զինվորական ձայնով
Ընկերուհիս վիրավոր է։
Այս թռչունի թևը վիրավոր է։

5.Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Բարձրակարգ-ցածրակարգ
երերուն-
տարակուսել
արտաքուստ
անզարդ
անամոթ
անաղմուկ-
արատավոր
դառնահամ-քաղցրահամ
թեթևաբարո

December 12

Պարապմունք 25

Առաջադրանքներ:

  1. ABC եռանկյան պարագիծը 18 սմ է: BC կողմը AB կողմից մեծ է 2 սմ-ով, իսկ AB կողմը AC կողմից փոքր է 1 սմ-ով: Գտնել ABC եռանկյան կողմերը

AB=5սմ

AC=6սմ

BC=7սմ

2. Նկարում ∠ BCA= ∠ CAD և ∠ BAC= ∠DCA: Հավասար են արդյոք ABC ADC եռանկյունները:

Այո հավասար են:

3. AKM եռանկյան մեջ ∠ K=360 , AK=KM : Գտնել եռանկյան M անկյունը:

72°

4. ABC եռանկյան մեջ ∠ A= 42: Գտնել եռանկյան B անկյունը:

960

5. A և B կետերը O կենտրոնով շրջանագծի վրա են։ Գտեք OAB անկյունը, եթե OBA անկյունը 43է։

21.5o

6. Եռանկյունը, որի պարագիծը 24 սմ է, բարձրությամբ բաժանվել է երկու եռանկյան, որոնց պարագծերը 12 սմ և 20 սմ են։ Գտեք բարձրության երկարությունը։

24(12+20)=6 սմ

7. Տրված է՝ MN=7սմ,  ∠ ONM=60°։ Գտի՛ր՝  KN-ը։

180°

December 11

ТЕМА III НАША ПЛАНЕТА

ТЕМА III НАША ПЛАНЕТА

Планета Земля. Единственная планета в нашей Солнечной системе, где есть жизнь. Земля нуждается в вашей заботе и её надо охранять.

УБЕРЕГИ СВОЮ ПЛАНЕТУ!

1.Прочитайте текст и скажите, чем наша планета похожа на другие планеты солнечной системы и чем она отличается.

 

ПЛАНЕТА ЗЕМЛЯ

В древние времена люди знали только пять планет: Меркурий, Венеру, Марс, Юпитер и Сатурн, только их можно увидеть невооружённым глазом. С помощью телескопов были открыты Уран и Нептун. Длительное время астрономы изучали планеты, наблюдая их с Земли. Они определили, что все планеты движутся по круговым орби՛там, вычислили размеры планет и их расстояние от Солнца. Учёные предполагали, что Венера и Марс похожи на Землю, и на них, возможно, существует жизнь. Наша Земля — это огромный шар, на котором есть моря, реки, горы, пустыни и леса. А самое главное – на нашей планете есть жизнь. Есть
растения, животные и люди. Всё, что окружает Землю, называется космосом. В космосе есть много других планет и звёзд. Звёзды — это огромные светящиеся шары. Солнце- тоже звезда. Оно расположено близко к Земле, поэтому мы его видим и ощущаем его тепло. Кроме Земли в Солнечной системе есть ещё семь
планет. У каждой планеты свой путь, который называется орбитой. Ближе всего к Солнцу находится Меркурий, следующая планета — Венера, третья от Солнца планета — Земля, дальше располагаются Марс, Юпитер, Сатурн, Уран и Нептун. Юпитер — самая большая планета. Учёных, которые наблюдают за звёздами и изучают их, называют астрономами. Раньше люди ничего не знали о космосе, о звёздах и считали, что небо — это стеклянный ку՛пол, который накрывает Землю, а звёзды прикреплены к нему. Древние люди думали, что Земля неподвижна, а Солнце и Луна вокруг неё вращаются. Астроном Николай Коперник доказал, что Земля и другие планеты вращаются вокруг Солнца. Только на Земле есть вода и воздух, благодаря которым на нашей планете существуют растения, животные и люди. Землю называют голубой планетой – так она выглядит из космоса. Вода занимает 70% её поверхности. По материалам интернета.

орби՛та – путь движе՛ния плане՛ты (ուղեծիր)
ку՛пол – кры՛ша в ви՛де полуша՛рия (գմբեթ)

2. Составьте словосочетания и предложения со следующими словами:

Планета, звезда, телескоп, орбита, астроном, поверхность, открывать, исследовать, предполагать, существовать.

 

3. Найдите в тексте и прочитайте ответы на следующие вопросы.

1. Какие планеты были известны людям в древности?

В древние времена люди знали только пять планет: Меркурий, Венеру, Марс, Юпитер и Сатурн, только их можно увидеть невооружённым глазом.

2. Как удалось открыть планеты Уран и Нептун?

С помощью телескопов были открыты Уран и Нептун.

3. Как называется пространство, окружающее Землю?

Всё, что окружает Землю, называется космосом. В космосе есть много других планет и звёзд.

4. Что такое звёзды?

Звёзды — это огромные светящиеся шары. 

5. Что называют орбитой планеты?

У каждой планеты свой путь, который называется орбитой.

6. Почему Землю называют голубой планетой?

Землю называют голубой планетой – так она выглядит из космоса.

 

4. Ответьте на вопросы.

1. Чем отличаются планеты от звёзд?

Все планеты движутся по круговым орбитам, вычислили размеры планет и их расстояние от Солнца. Звёзды — это огромные светящиеся шары. 

2. Как называется звезда нашей Солнечной системы?

Звёзды — это огромные светящиеся шары.

3. Сколько всего планет в нашей Солнечной системе?

Всего планет в Солнечной систем 7 это՝ Венера, Марс, Юпитер, Сатурн, Уран, Нептун и Юпитер.

4. С помощью каких инструментов астрономы изучают космические объекты?

С помощью ….. инструмента астрономы изучают космические объекты

5. Вместо точек вставьте пропущенные слова, предложения запишите.

1. Меркурий, Венеру, Марс, Юпитер и Сатурн можно увидеть … … .

2. Всё, что окружает Землю называется … .

3. Учёные, которые наблюдают за … и изучают их, называются … .

4. Ближе всего к Солнцу Меркурий, Земля расположена между … и … .

6. Земля вращается вокруг … .

6. Перепишите предложения, раскрывая скобки.

Образец: Астрономы уже много лет наблюдают за (звёзды). — Астрономы уже много лет наблюдают за звёздами.

1. Мой младший брат любит рисовать (карандаши).

2. Я забил гвоздь (молоток).

3. Мы пишем на доске (мел), а стираем с доски (губка).

4. Когда я пишу домашнее сочинение, я пользуюсь (словарь).

5. Космонавты любуются нашей (планета) из космоса.

6. Люди и животные дышат (воздух).

7. Наш город окружён (горы).

8. Многие мои друзья и подруги увлекаются (спорт).

9. По утрам надо заниматься (гимнастика).

December 11

Ամանորյա առակ երջանկության մասին:

Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել.կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։ Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

— Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկանում էին կտրել քեզ։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

— Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
   Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

— Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
— Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

— Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

— Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

— Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
— Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած  նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
— Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
— Այժմ տաք կլինի, — ասաց հայրը`  պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին  շշնջաց.
— Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

Հարցեր և առաջադրանքներ:
1. Նկարագիր եղևնիներին:

Մեկը գեղեցկուհի էր դարձել.կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։
2. Բնութագրիր եղևնիներին:

Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
3. Ի՞նչ է երջանկությունը ըստ եղևնիների:

Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
4. Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ:

5. Ընդգծված հատվածից դուրս գրիր ինչպիսի՞ հարցին (ածականներ) պատասխանող բառեր:

Ջահել

գեղեցկուհի

սլացիկ

խիտ

հպարտ

համեստ

գեղեցիկ

ծուռ բուն

ավելի լավ

December 10

Գործնական աշխատանք

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Մարդ-մարդկային
սեր-սիրային
աղջիկ-աղջկական
կարգ-կարգին
ցերեկ-ցերեկային
ցավ-ցավոտ
վարձ-վարձու
սիրտ-անսիրտ
դաս-դասական
հույզ-հուզից
հույս-անհույս
ամառ-ամառային
հրապույր-հրապուրիչ
ժպիտ-ժպտային
մայր-մայրենի
2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. սաղարթ, թանկ, բարի, տերև, առատ, հորդ
բ.  սիրտ, զուրկ, ձեռն, գին, խիտ, առատ:
սաղարթազուրկ թանկագին, բարեսիրտ,
տերևազուրկ, առատաձեռն, հորդառատ

ա. պատկեր, փուշ, սև, դառը, արագ, դուռ
բ.  համ, զգեստ, վազք, տերև, զարդ, բաց:
պատկերազարդ, փշատերև, սևազգեստ
դառնահամ, արագավազք, դռաբաց

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, գթառատ, անգեղ, անապական, հնազանդ, դյուրին, զվարթ
բ.  գեղադեմ, չարասիրտ, կտրիճ, ըմբոստ, թախծոտ, պիղծ, խրթին:
անարի-կտրիճ
գթառատ-չարասիրտ
անգեղ-գեղադեմ
անապական-պիղծ
հնազանդ-ըմբոստ
դյուրին-խրթին
զվարթ-թախծոտ

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նուրբզայրացկոտնրբանկատքնքուշամբարտավանմոլեգին, խոհուն, մեծամիտ, ցասկոտ, վայրագ, շրջահայաց, գոռոզկատաղիմեղմբարկացկոտ:
նուրբ-քնքուշ-մեղմ
զայրացկոտ-բարկացկոտ
ցասկոտ
մոլեգին-վայրագ-կատաղի
գոռոզ-մեծամիտ-
խոհուն

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը գեղեցիկ կարապ կդառնա: (գեղեցիկ, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Անորակ կտորից որակյալ վերարկու չես կարի: (անորակ, որակյալ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ
Չքավորի գրպանը դատարկ է, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

6. Ընդգծե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, վատթանկ, լավ, ուժեղ, սուր, ազնիվզվարթ, հաստ, խոշոր, հին,
կոշտ,  նոր,  քաղցր։

7. Տրվածներից որն է ածական:
Զարդ
թնդուն
թնդյուն:

Բուրավետ
քաղաք
պատճառ:

Կարգ
ժայռափոր
տնակ:

8. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի՝ պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր:

Սաղարթախիտփոքր, համեղ, բուրավետ, կարգազանց, անջրդի, առևտրական, հոգևոր, հողային, աշխարհազորայինոսկենկարսպիտակ, նազելի, միջմոլորակայինգիշակեր, բյուրավոր, պահեստային, տնտեսական, վարչական, մարդաշատ:

 

9. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Հրապուրել- հրապուրիչ, գրավել- գրավիչ, կախարդել-կախարդական , խոսել- խոսկան, նվիրել- նվիրված, հուզել- հուզիչ, զայրանալ- զայրացուցիչ, սարսափել- սարսափելի, նեղանալ- նեղացկոտ, պարծենալ- պարծենկոտ:

Օրինակ` հրապուրիչ, անհրապույր:

 

10. Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:

Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

 

11. Նկարագրիր, բնութագրիր քեզ, ընկերոջդ՝ հնարավորինս շատ ածականներ ավելացնելով: