February 26

Ողջույն, գարուն

Ողջույն, գարուն։ Ես շատ-շատ եմ ուզում, որ դու գաս, որովհետև գարնանը ձյունը հալվում է և կարողանում եմ հեծանիվ վարել,  ծառերը կծաղկեն և աշխարհը կգեղեցկանա և մայիսի 4-ին, իմ ծնունդն է։ Ես  գարունը նաև սիրում եմ, որովհետև  գարնանը նաև իմ ընկերների ծնունդն է։

February 25

Անբան Հուռի

Մենք երեկ գնացել եինք Համազգային թատրոն Անբան Հուռի դիտելու։ Այնտեղի հերոսները Անբան Հուռին և հավիկներ, հարևանները, Անբան Հուռի ամուսինը, անպոչ իշուկը և վաճառականը։ Շուտով գալիս էր Նոր տարին Անբան Հուռի ամուսինը գնացել էր և եղևնի էր բերել  և ամպոչ իշուկը կերել էր։ Ինձ թվում էր, որ անպոչ իշուկը շատ խելացի է։

February 22

22.2.2021

  1. 3, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

731

  1. 2, 7, 0  թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

207

  1. Գրի՛ր պակասող թվերը: Կարմիրով նշի՛ր կենտ թվերը:
713 714 715 716 717 718 719 720 721 722
366 367 368 369 370 371 372 373 374 375

  Continue reading

February 19

19.02

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:
նախորդող թիվը թիվը հաջորդող թիվը
153 154 156
319 320 321
499 500 501
940 941 942
139 140 141
849 850 851

 

  1. Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 435-ի:

430+5=435  400+35=435  35+400=435  440-5=435  439-4=435

 

  1. Լրացրո՛ւ գնացուցակը և լուծի՛ր խնդիրները:
ապրանք 1 հատի արժեքը
գրիչ 2 x 50 x 2 -140 60
մատիտ 100 : 2 x 1 50
տետր 90 – 2x5x6 30
ռետին 2x2x10 40
քանոն 200:2-30 70

 

Որքա՞ն գումար է հարկավոր

  • 1 գրիչ և 1 մատիտ գնելու համար:

Լուծում

60+50=110

Պատ.110

 

  • 2 տետր և 1 ռետին գնելու համար:

Լուծում

60+40=100

Պատ.100

 

  • 1 քանոն և 1 գրիչ գնելու համար:

Լուծում

70+60=130

Պատ.130

 

 

  • 1 գրիչ և 2 քանոն գնելու համար:

Լուծում

140+60=200

Պատ.200 Continue reading

February 15

Բարեկենդան

(տեղեկատվական)

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բարեկենդանի տոնին մարդիկ իրար ի՞նչ էին մաղթում:Բարի կենդանություն։
  2. Բարեկենդանը բառացի ի՞նչ է նշանակում:Կենդանություն և բարի կյանք։
  3. Տոնը ինչի՞ հետ է կապ ունեցել:Գարնան հետ։
  4. Բարեկենդանի տոնը մարդիկ ինչպե՞ս էին նշում:Ուրախանալով, խմելով, ուտելով։
  5. Ինչո՞ւ էին մարդիկ ամենավերջում ձու ուտում:Որ քառասուն օր պաս էր։
February 12

ԳԵՏԱԿԸ 

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը
Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ
Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը
Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։

Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ
Քանի լույս կա։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.
Դադար չունեմ
Ես մինչև ծով»։