October 17

Ավստրալիա 

Ավստրալիա բառացի նշանակում է «հարավային (երկիր)»։ Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։
Եվ այս պատասխանը եվրոպացիներն ընդունեցին իբրև կենդանու անուն, որն այդպես էլ կպավ-մնաց:

Ինձ համար զարմանալի էր , որ առաջին անգամ եվրոպացիները կենգուրու տեսել են Ավստրալիաում։