November 4

Հազարան հավք

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:                                                                                                                                          Երկաթե Ձեռքը        
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :                                                                                                                          Կապույտ աշխարհի թագավոր
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.                                                                                                        Թագավորի աղջիկ
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
  2.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:                                                                                                                                    քարայր, ծովաձի, ծովահեր, երկնաքար
  3. Նամակ գրիր Արեգին:    Արեգ ես եթե քո տեղը լինեի երկաթե ձեռքին սպանելուց հետո կգտնեի հազարան հավքին կգտնեի հետո կգաի կապուտ աշխար թագավար դառնաի։
  4. Հատվածը պատմիր Արեգի անունից:
  5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում:
  6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:                                                                              Երկաթե Ձեռքը մի դաժան, անվախ հրեշ է ով ամենինչ ավիրում է։
  7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն: Ես ամեն ինչ կանեի Արեգի նման։
  8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:                                                                        Ծովերի ոգիների թագավորի աղջիկան գերելու համար։
November 3

03-11-2021

Երկարության չափման միավորներ

  • 1սմ=10մմ
  • 1դմ=10սմ
  • 1մ=100սմ
  • 1մ=10դմ
  • 1կմ=1000մ

 

Զանգվածի չափման միավորներ

  • 1կգ=1000գ
  • 1ց=100կգ
  • 1տ=1000կգ
  • 1տ=10ց

 

Ժամանակի չափման միավորներ

  • 1օր=24ժ
  • 1ժ=60ր
  • 1ր=60վ
  • 1տ=12ամիս
  • 1դար=100տարի

 

 

 

 

 

Առաջադրանքներ․

1․Համեմատի՛ր։ (աստղանիշի փոխարեն տեղադրելով >, <, =)

  • 10սմ > 10մ
  • 167սմ = 167սմ
  • 2մ = 20դմ
  • 3դմ3սմ < 35սմ
  • 13կմ560մ > 12կմ560մ
  • 7000կգ < 7000տ
  • 15կգ350գ = 15350գ
  • 5տ7ց > 5տ400կգ
  • 8ց140կգ > 8ց110կգ
  • 67տ350գ > 61տ350գ
  • 5ր20վ > 4ր20վ
  • 27ր10վ < 27ր30վ

 

2․ Բրիգադը մինչև ընդմիջում քաղեց 2տ450կգ խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600կգ ավելի։ Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ։ Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ։                                                     2տ 450կգ +600կգ=3050                                                                                      3050:220=13,190

3․ Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ։ Այդ կարագից 540գ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ մնացած 860գ-ը պահեց սառնարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարագի զանգվածը:                  540+860=1400                                                                                                         1400:7=200

  1. Կրկնում ենք․

ա․ 45678 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 5նիշ 45000հազարյակ

բ․ Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը։2000

գ․ 56783  թիվը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։50000+6000+700+80+3

դ․ Թվերը դասավորի՛ր  նվազման կարգով։

456, 123,  4567, 23

4567, 456, 1233, 23

ե․ Թվերը դասավորի՛ր աճման կարգով։

978, 467, 820, 45

45, 467, 820, 978

 

 

 

November 2

02-11-2021

Երկարության չափման միավորներ

  • 1սմ=10մմ
  • 1դմ=10սմ
  • 1մ=100սմ
  • 1մ=10դմ
  • 1կմ=1000մ

 

Զանգվածի չափման միավորներ

  • 1կգ=1000գ
  • 1ց=100կգ
  • 1տ=1000կգ
  • 1տ=10ց

 

Ժամանակի չափման միավորներ

  • 1օր=24ժ
  • 1ժ=60ր
  • 1ր=60վ
  • 1տ=12ամիս
  • 1դար=100տարի

 

 

 

 

 

Առաջադրանքներ․

 

  1. Արտահայտի՛ր սանտիմետրով․

7մ=7×100=700սմ

36դմ=36×10=360սմ

3մ5սմ=305սմ

 

  1. Արտահայտի՛ր միլիմետրով․

19սմ=19×10=190մմ

8մ=8000մմ

3սմ7մմ=37մմ

 

  1. Արտահայտի՛ր դեցիմետրով․

3մ8դմ=3008դմ

7կմ=7000դմ

2կմ4մ5դմ=200040դմ

 

  1. Արտահայտի՛ր մետրով․

6կմ=6000

13կմ20մ=130020

 

  1. Արտահայտի՛ր կիլոմետրով․

18000մ=18կմ

36000մ=63կմ

 

  1. Արտահայտի՛ր կիլոգրամով․

24տ=24000

11տ5ց=11500

3տ7ց12կգ=3712

 

  1. Արտահայտի՛ր ցենտներով․

3տ=30ց

375տ50ց=3800ց

  1. Արտահայտի՛ր գրամներով․

7կգ=7000գ

12տ=12000000գ

 

  1. Արտահայտի՛ր տոննայով․

100ց=10տ

3000կգ=3տ

 

  1. Արտահայտի՛ր նշված միավորներով։

4ր30վ=270վ

3օր8ժ=80ժ

3տարի 2ամիս=38ամիս

8դար 47տարի=847տարի

 

  1. Կրկնում ենք․

48:5=9 ,3մն

4 8 5 Ստուգում՝ 5×9+3=48
4 5 9
3

 

2376:132=18

      2 3 7 6 1 3 2  
        1 3 2   1 8    
    1 0 5 6      
        1 0 5 6        
            0        
                        

 

Ստուգում՝

  x 1 3 2    
      1 8    
+ 1 0 5 6    
  1 3 2      
  2 3 7 6    

 

3658+2134=5792

+ 3 6 5 8 Ստուգում՝ 5 7 9 2
2 1 3 4 2 1 3 4
5 7 9 2 3 6 5 8