January 31

Իմ երգը․ Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1918

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Երկյուղ-վախ
  2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պար.և, շնոր.ք, անվեր., բար.ունք, փոր.անք, աշխար.։ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ:
  3. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:անծե՜ր-անվերջ
  4. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Երկյուղ-վախ
  5. Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Թումանյանը պատմում է իր բնավորույան մասին
January 25

Հունվարյան ճամբարի ամփոփոմ

Մենք այս երկու շաբաթների ընթացքում գնացել ենք քիմիայի լաբորատորիա, այնտեղ մենք կատարեցինք շատ փորձեր։ Եվ մենք գնացել ենք սահադաշտ այնտեղ ես սովորեցի չմուշկներով սահել։ Գնացել ենք Տերյան մշակույթային կենտրոն, այնտեղ մենք փորձեցինք տարազներ և լուսանկարվեցինք։ Գնացել ենք նաև բնության թանգարան։ Այնտեղ մենք  նայեցինք Հայաստանի բոլոր տեսակի թիթեռներին։ Գնացել ենք Լուսիկ Ագուլեցի տուն թանգարան նայել ենք Լուսիկ Ագուլեցի նկարները և քանդակները։

January 16

Ուսումնական ժամերգություն

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ

տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մեք թողումք

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Միասնական կատարում

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

  • Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
  • Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետքՔոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
  • Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւՈր էնն Աստուած աստ բազմեցաւԽաղաղութեան ձայն հնչեցաւՍուրբ ողջույնի հրաման տւաւԵկեղեցիս մի յանձն եղևՀամբոյրս յօդ լրման տւաւԹշնամութիւնն հեռացավՍերն ընդհանուրս սփռեցաւ:Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայնՏուք օրհնութիւն ի մի բերանՄիասնական աստվածութեանՈրում սրովբեքն են սրբաբան:

  • Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:

  • Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան
  • Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
  • Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն ՀայիԱմեն հայի սրտից բխած,Լսիր այս ձայն, ով Աստված.Երկար կյանք տուր Հայրապետին,Երկար օրեր Հայոց Հոր.Տեր, անսասան պահիր դու միշտՔո իսկ հիմնած Մայր Աթոռ։

January 12

Կատակ հարցեր

1․ Աշոտի մայրն ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրոդ որդուն։Աշոտ

2․ Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին երեք տակառի կաթը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։5

3․ Վանդակում կա 3 ճագար։ Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։Մեկ  ճագարին վանդակով կտան

4․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր և եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։3

5․ Հայր ու որդի երկու ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։2

6․ Երկու ձուն եփվում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։ 10

7․ Սագը երկու ոտքի վրա կանգնած 2կգ է։ Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա։2

8․ Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։1

January 12

Գազարի և բազուկի օգտակար հատկությունները

Գազարը մեր խոհանոցում Հաճախ կիրառվող ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններից ու հանքայութերի իսկական գանձարան է։ Պարունակում է ջուր (85% ), սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր (0,1%), սննդային թելիկներ, օրգանական թթուներ, կրախմալ մոնոսախարիդներ և դիսախարիդներ։

Բազուկի արմատը պարունակում է թաղանթանյութեր, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ֆրուկտոզ, գլյուկոզ, ազոտային նյութեր։ Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգանական թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ։ Կերի ճակնդեղը օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։

January 10

Ուսոմնական ձմեռ

  1. Անհատական TV-ով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
  2. «Ձմեռային ընթերցարան«-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները

Բևեռային ճեպընթաց

Տանը մենակ 1

Տանը մենակ

Ես և իմ ընտանիքը դիմավորեցինք շատ ուրախ ։ Շատ եմ ափսոսում ,որ չունեմ տեսանյութ, որ տեղադրեմ։ Ես ել կպատմեմ իմ դիտաց ֆիլմերից օրինակ տանը մենակ բոլոր ֆիլմերն եմ դիտել եվ հասկացել եմ մի բան , որ պետք է միշտ լսել և հետևել ծնողներին, բայց եթե սխալ ես թույլ տվել պետք է կարողանաս շտկել սխալդ։    Կարդացել եմ նաև  Հովհաննես Թումանյանի հեքիաթները  Անխելք մարդը, Սուտլիկ Ոսկանը, Խոսող ձուկը ։ Բոլորն ել շատ հետաքրքիր և ուսուցողական հեքիաթներ են։