January 12

Կատակ հարցեր

1․ Աշոտի մայրն ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրոդ որդուն։Աշոտ

2․ Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին երեք տակառի կաթը։ Քանի՞ տակառ մնաց խանութում։5

3․ Վանդակում կա 3 ճագար։ Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։Մեկ  ճագարին վանդակով կտան

4․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր և եղբոր հետ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։3

5․ Հայր ու որդի երկու ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։2

6․ Երկու ձուն եփվում է 10 րոպեում։ Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն։ 10

7․ Սագը երկու ոտքի վրա կանգնած 2կգ է։ Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա։2

8․ Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։1

January 12

Գազարի և բազուկի օգտակար հատկությունները

Գազարը մեր խոհանոցում Հաճախ կիրառվող ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններից ու հանքայութերի իսկական գանձարան է։ Պարունակում է ջուր (85% ), սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր (0,1%), սննդային թելիկներ, օրգանական թթուներ, կրախմալ մոնոսախարիդներ և դիսախարիդներ։

Բազուկի արմատը պարունակում է թաղանթանյութեր, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ֆրուկտոզ, գլյուկոզ, ազոտային նյութեր։ Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգանական թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ։ Կերի ճակնդեղը օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։