January 10

Խնդիրներ

Խնդիրներ

  1. Արփին ունի 18 խաղալիք և ամեն օր տոնածառից պիտի կախի այդ խաղալիքներից 3-ը։  Ո՞ր օրը պիտի սկսի կախել խաղալիքները, որպեսզի վերջին խաղալիքը կախի դեկտեմբերի 31-ին։  26

 

  1. Արագիլների խումբը թռչում է․ մեկը՝ դիմացից, երկուսը՝ հետևից, մեկը՝ հետևից, և երկուսը՝ դիմացից, մեկը՝ երկուսի մեջտեղից, և երեքը՝ շարքով։ Իրար հետևից քանի՞ արագիլ է թռչում։    3

 

  1. Երկու թվերի գումարը 330 է։  Եթե մեծ թվի միավորների կարգում գրված 0 թվանշանը ջնջենք, ստացված թիվը կլինի հավասար թվերից փոքրին։ Որո՞նք են այդ թվերը։

300+30=330

  1. Գագիկը ավազի վրա կատարեց հինգ ցատկ ձախ ոտքով, ութ ցատկ երկու ոտքով և յոթ ցատկ աջ ոտքով։ Քանի՞ ոտնահետք մնաց ավազին։ 28

 

5․ Սեղանին դրված էր մեկ նուռ, մեկ նարինջ և մեկ խնձոր։ Անահիտը, Շուշանը և Լիան մոտեցան սեղանին։ Նրանցից ամեն մեկը մի միրգ կերավ։ Հայտնի է, որ Անահիտին նարինջ ուտելը արգելված է, սեղանից հեռանալիս Շուշանի մատները կարմիր էին։ Ի՞նչ միրգ կերավ Լիան։ Նարինջ

 

  1. Շարքով դրված է ութ աթոռ։ Գագիկը նստեց սկզբից հաշված հինգերորդ աթոռին։ Դավիթը նստեց վերջից հաշված հինգերորդ աթոռին։ Քանի՞ աթոռ ազատ մնաց նրանց միջև։ 0

 

  1. Ձմեռ պապը բերեց 76 տուփ նվեր, նվերներից 24-ը տվեց աղջիկներին,  մնացած նվերների կեսը տվեց տղաներին։ Քանի՞ տուփ նվեր մնաց Ձմեռ պապի մոտ։ 26

 

  1. «Քանի՞ տարեկան է Ձեր թոռը» հարցին Ձմեռ պապը պատասխանեց․ «Եթե նրա տարքին ավելացնեք նույնքան և տարիքի կեսը, ապա թոռս կլինի 20 տարեկան»: Քանի՞ տարեկան է թոռը: 8

 

  1. Քանի՞ անգամ է 5 թվանշանը հանդիպում 1-ից 106 թվերի գրության մեջ։ 21

 

  1. Տոնածառի լույսերը միանում և անջատվում են 2 րոպեն մեկ։ 22 րոպե հետո եղևնու լույսերը քանի՞ անգամ կհասցնեն միանալ։

 

  1. Եթե Արսենի մտապահած թվից հանեք 6, տարբերությունը մեծացնեք երկու անգամ, արտադրյալին ավելացնենք 5, ապա կստանանք 27։ Ո՞ր թիվն է մտապահել Արսենը։ 17

 

  1. Քանի՞ եռանիշ կենտ թիվ կարելի է գրել՝ օգտագործելով միայն 0; 1; 2; 3 թվանշանները, եթե թվանշանները կարելի է կրկնել։    24?

 

  1. 240կգ կերը 40 հավը ուտում է 30 օրում։ Քանի՞ գրամ կեր է ուտում 1 հավը 1 օրում։200

 

14. Սկյուռիկը գետնից իր փչակ բարձրանալիս կատարեց երեք ցատկ դեպի վերև, այնուհետև մեկ ցատկ ներքև, և կրկին երեք ցատկ վերև, մեկ ցատկ ներքև ու այդպես շարունակ մինչև փչակ հասնելը։ Քանի՞ ցատկ կատարեց սկյուռիկը մինչև փչակ հասնելը, եթե հայտնի է, որ փչակը գտնվում է գետնից 3մ 20սմ բարձրության վրա, իսկ սկյուռիկի յուրաքանչյուր ցատկի երկարությունը թե՛ վերև, թե՛ ներքև 4դմ է։

16

15. Շախմատի մրցաշարին մասնակցում էր վեց շախմատիստ։ Քանի՞ պարտիա կայացավ, եթե յուրաքանչյուր շախմատիստ մնացած շախմատիստների հետ խաղաց միայն մեկ խաղ։

5

16. Պարկում կա 6 կարմիր և 6 կապույտ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել պարկից, որ առնվազն 2 գնդիկը լինի կապույտ։

8

17. Ձմեռ պապը 200 նվերը մեկական բաժանեց չորրրդ, հինգերորդ դասարանցիներին և դասավանդողներին։ Հայտնի է, որ նվերների կեսը տվեց չորրորդ դասարանցիներին, բոլոր նվերների կեսի կեսի կեսը՝ դասավանդողներին, իսկ մնացածը՝ հինգերորդցիներին։ Քանի՞ հինգերորդ դասարանցի կար։

200:2=100 100:2:2=25 200-100-25=75

18. Քանի՞ անգամ կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա բոլոր կողմերը մեծացնենք 3 անգամ։

3 անգամ

19. Գրքի էջերը համարակալելու համար օգտագործվել է 222 թվանշան։ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե համարակալումը կատարվել է առաջին էջից սկսած։

222

20. Ձմեռ պապը երեխաներից ստացել է 220 նամակ։ Քանի՞ րոպե կպահանջվի Ձմեռ պապիկից բոլոր նամակները կարդալու համար, եթե նա 1 ժամում կարդում է 60 նամակ և յուրաքանչյուր նամանակ կարդում է նույն ժամանակահատվածում։

220