March 15

Դասարանում

Կատարի՛ր առաջադրանքները։

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ մշուշապատ տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի լեռնային ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր  քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով հորդահոս ու արագավազ գետեր, սառնորակ ու զուլալ առվակներ են հոսում, գետնի տակից մաքուր ու կապույտ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն վճիտ լճեր կան: Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող գեղատեսիլ լեռներն ասես թափանցիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է հանդարտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ  ջուր ունի: Հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը անուշահամ կարկաչուն լճերով հարուստ է: Դրանցից անուշահամը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի մաքուր լիճ կա: Նա այնքան զուլալ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:


Posted March 15, 2023 by Դավիթ Մնացականյան in category Մայրենի, Ուսումնական նյութեր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*