May 15

Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին հովազն է (Պանտերա): Պանտերաների ցեղը հավանաբար առաջացել է Ասիայում։ Մեծ կատուների տարանջատումը (այդ թվում նաև հովազների գոյություն ունեցող տեսակների, ձյունահովազի, ծխագույն ընձառյուծի (Neofelis)) փոքր կատվազգիներից (ներառյալ բոլոր մյուս ժամանակակից կաուների տեսակները) կայացել է վեցից տաս միլիոն տարի առաջ։ Քարացած մնացորդների ուսումնասիրումը ցուց է տվել, որ հովազների ցեղը առաջացել է 2-ից 3,8 մլն տարի առաջ, իսկ ըստ ԴՆԹ հետազոտությունը, ոչ պակաս քան 16 մլն տարի առաջ։

Այս ցեղի կամ Պանտերայի դասի ներկայացուցիչները ակտիվ գիշատիչներ են, հիմնականում որսում են մեծ կաթնասուններ, գլխավորապես սմբակավորներ։ Հաճախ որսը որսորդից չափերով ավելի մեծ է լինում, երբեմն մի քանի անգամ։

Որսում են թաքնված և դարանակալած (արահետներում, ջրելատեղերի մոտ)։ Որսը հիմնականում ուտում են փորի վրա պառկած, արմունկներով և էրիով (նախաբազուկ) հենվելով տվյալ սննդի վրա, որսից կտորները պոկում են գլխի դեպի վերև ձգումով։

Առավելապես ակտիվ են օրվա մութ ժամերին, չնայած հաճախ ակտիվ են նաև ցերեկը։ Բացառությամբ առյուծի համարվում են միայնակ կենդանիներ։ Առյուծները առանձնանում են նրանով, որ միշտ ապրում և որսում են փոքր խմբերով, այսպես կոչվող փրայդներով։ Ապրում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային անտառներում, երբեմն նաև բաց լեռնային հատվածներում, եղեգնուտներում, առյուծները համարվում են նաև բաց տափաստանների, սավաննաների և կիսաանապատների բնակիչներ։


Posted May 15, 2023 by Դավիթ Մնացականյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*