February 13

Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

images

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:

Մայրը նստած իր տեղում բարակ և մաշված ձեռքերով իլիկ էր մանում և հեքիաթ էր պատմում

  1. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ

  1. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:

պարզկա լեզու-պարզ լեզու

մաշված ձեռքեր-ծերացած ձեռքեր

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում-արևը մայր է մտնում:

Բ)Իլիկդ խոսում է անուշ-իլիկի հարազատ ձայնը:

ԳԴրախտ է նորից իմ հոգում-հոգին ուրախ է:

  1. Նկարի՛ր, ձայնագրի՛ր բանաստեղծությունը:


Posted February 13, 2023 by Դավիթ Մնացականյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*