April 11

Եղեգնուհին 3 մաս

3 մաս
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի երրորդ մասը։
  2. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
April 11

08.04.2022

Դասարանական առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։

2․ Ամբողջը բաժանված է 50 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 48-ը, 50-ը։

 

3․ Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը։

 

4․ Հաշվի՛ր 6սմ կողմով քառակուսու  մասի մակերեսը։

6×6=36

(36:3)x2=24

5․ 1 արկղ խնձորը 24կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի  մասի զանգվածը։

(24:6)x4=16v

6․ Գտի՛ր թվի նշված մասը։

2000-ի  մասը (2000:10)x9=1800

140-ի  մասը  (140:7)x5=100

100-ի  մասը (100:5)x5=100

7 Հաշվի՛ր

320լ-ի  մասը (320:8)x6=240

510մ2-ու  մասը (510:17)x2=60

480կմ-ի  մասը (480:16)x5=150

8․ Աննան գնել էր 800գ կարագ։ Նա տորթի համար օգտագործեց այդ կարագի  մասը։ Որքա՞ն կարագ նա օգտագործեց տորթի համար։

(800:5)x 3=360

Տնային առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի գունավորած մասերն ու չգունավորած մասերը ներկայացրո՛ւ առանձին կոտորակների տեսքով։

2․ Ամբողջը բաժանված է 70 հավասար  մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 6-ը, 11-ը, 41-ը, 58-ը, 60-ը։

 

3․ Ամբողջը բաժանված է 90 հավասար մասերի։ Կոտորակի տեսքով ներկայացրու՛ այդ մասերից 1-ը, 17-ը, 26-ը, 35-ը, 78-ը։

4․ Հաշվի՛ր 7սմ կողմով քառակուսու  մասի մակերեսը։(7:7)x4=4

5․ 1 արկղ խնձորը 36կգ է։ Հաշվի՛ր այդ խնձորի  մասի զանգվածը։

(36:4)x3=21

6․ Գտի՛ր թվի նշված մասը։

35-ի  մասը (35:7)x3=15

420-ի  մասը (420:6)x5=350

180 – ի  մասը (180:9)x5=100

7 Հաշվի՛ր

415կգ-ի  մասը (415:5)x2=166

480 դրամի  մասը (480:6)x5=400

18ժ-ի  մասը (18:3)x2=12

8․ Սոնան կարդացել էր 126 էջանոց գրքի  մասը։ Քանի՞ էջ է այդ գրքից կարդացել Սոնան։

(126:6)x5=105