September 30

Состав слова

27.09-28.09

 

Образуй от данных слов однокоренные слова, отвечающие на вопросы КАКОЙ? КАКАЯ?

мука – мучная, холод – холодный, тьма-темний , брат- братский , работа-рабочий, гриб-грибной, друг-дружный, снежный, птичий-, деревянный, ручной

Найдите “лишнее” слово:

  • Купить, покупка, покупатель, купец, купальник, накупить.
  • Пар, запариться, парное (молоко), пара (обуви).
  • Лень, лентяй, лента, ленивец.
  • Водяной, вода, водичка, подводник, водитель.

Вставить, где нужно, пропущенные буквы. Подобрать проверочные слова.

  • Честный ответ, интересная книга, бесхитростные слова, лестный отзыв, перекрестный огонь, вирусная инфекция, парусный спорт, частное лицо, тростниковые заросли, кризисная ситуация, словесное искусство, безвкусная пища, опытный наездник, чествовать гостя, чувствовать усталость.

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • сосна звезда, широкий, зленый, холода, голова, воздушный, веселый, кормушка, жемчужина, торговля, стрелок, глотать

Вставить пропущенные буквы, подобрать проверочные слова.

  • Спишите упражнение чисто и красиво. Не спешите во время еды.
  • Дети поласкали пушистого котенка. Мама полоскала белье.
  • Саша громче всех запивал песню. Больной запивал лекарство водой.
  • Бабушка давно поседела. Дедушка посидел на скамейке и ушел
September 29

 Կոմիտաս

  1. Կարդա՛ Կոմիտասի մասին նյութը։220px-KomitasՍողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր; Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։

    Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։

    1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց  ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.

    Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

  2. Բլոգումդ ներկայացրո՛ւ Կոմիտասի կյանքի կարևոր փաստերի թվագրությունը։  Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը
  3. Պատումով ներկայացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ինչու ես ընտրել այդ հատվածը։    Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:                                                Այդ մասը ինձ դուր է եկել որովհետև ինձ համար շատ ծիծաղելի էր:
September 29

Դասարանում 29.09.2022

Կարդա՛, ապա կատարի՛ր առաջադրանքները։

Հնչյուն և տառ

Հնչյունը արտասանվում է և լսվումՏառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոզնի:
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէելակ, երգ, երազ:
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվյէվհարևան, ուղևոր, սև, նաև:
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ն(ը)կար:
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (4 տառ, 5 հնչյուն), ձնծաղիկ` (7 տառ, 8 հնչյուն):

Կատարիր առաջադրանքները՝

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

 արև-4 հնչույն  3 տառ, արմատ-5 հնչույն  5տառ,  կրակ -4 հնչույն ձտառ, որոգայթ-8 հնչույն ևտառ, որոշել-7 հնչույն

6 տառ, չորս-4 հնչույն 4 տառ, մոտենալ-7 հնչույն  7 տառ, եղնիկ-6 հնչույն  5 տառ

 2.Հաշվի՛րթե տրված բառերի մեջ քանի՞ տառ և քանի՞հնչյուն կա:

Երեք-5 հնչույն 4 տառ , տերև-6 հնչույն  4 տառ, հարևան-8 հնչույն 6 տառ, ամենաերկար-11 հնչույն  10 տառ, ոզնի

5 հնչույն 4 տառ, վերջ-4 հնչույն, ով-2 հնչույն 2 տառ, կես-3 հնչույն 3 տառ, երբ-4 հնչուն 4 տառ

September 28

Ինքնաստուգում

1. Տեղադրել համեմատման ճիշտ նշանը

(51-31)x2-30=10 > 68:2+(13-3)x2=54

3x(18-9)+6×7=69 < 105:3-2x(17-3)+5=12

(25+3):4+7×7-2=54 > 24:3:2+91=95

 

2. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի  նստատեղերից: Քանի նստատեղ կա առաջին սրահում:

350-46=304

304:2=152

152+46=198

 

September 28

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիա Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր դժվարությունները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ։
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող։Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

September 28

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ
 ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան—երան
Թռչելով
Օդի վրան:

September 27

Կոմիտաս

  1. Համեմատի՛ր Կոմիտասի «Աշուն գիշեր» և «Աշուն օր»բանաստեղծությունները, ներկայացրո՛ւ բնապատկերների տարբերություններն ու նմանությունները։

Կոմիտասը «Աշուն օր» բանաստեղծության մեջ ներկայացնում է աշնանային մեկ օր թե ինչպես է աշնանային անձրևը տերևաթափը ամպրոպը, իսկ <<Աշուն գիշեր>>  բանաստեղծություն մեջ նկարագրում է աշնանային մեկ գիշեր թե ինչպես է բնությունը փոխում իր գույները:  նմանությունը այն է որ երկուսնել աշնան մասին է:

September 27

Let’s learn

 

 

 

 

  1. Which bisag is the heaviest?    The green bag is the heaviest.
  2. Which eraser is the biggest?  The blue eraseris the biggers.
  3. Which key is the lightest? The orange key is the lightest .

 

 

 

 

 

2. Tina’s cake is the worst.

3. Kate’s picture is the  worst.

4. Ruth’s picture is the best.

September 26

Աշուն գիշեր։ Կոմիտաս

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ
 ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան—երան
Թռչելով
Օդի վրան:

  1.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:  շաղալեն-բարակ մաղելով, Ծովի ծոցին-ծովի ափին, հերկելով- վար անել, Երան—երան-մաս մաս
  2. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:  Ձյունիկ, ալ-վառ կարմիր, հողմեր-բուք
September 25

Ծիրանի ծառը մաս երկրորդ

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

 

  1. Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը»պատմվածքի երկրորդ մասը։
  2. Տեքստի առաջին և երկրորդ հատվածներից դուրս գրի՛ր մարդու անուն նշանակող բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում։ Էլ ո՞ր բառերն են այդպես գրվում։  Հենդերսոն, Յուլիսիս, Օգի, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆ, Շեկ Մանուկյան: Բոլոր հատուկ անունները գրվում է մեցատառով:
  3. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :   Ամբար-պահեստ,առաջնորդ-ղեկավար, վճռական-հաստատուն, հնազանդ-ենթարկվող, հռչակավոր-ճանաչված:
  4. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն-փոքրոգի, վճռական-անվճիռ, հնազանդ-անհնազանդ, մատղաշ-դախ, խակ-հասած: