September 7

Ի՞նչ եմ ընթերցել:

Ամառային արձակուրդներին ես կարդացել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից <<Անխելք մարդը>>, <<Խելոքն ու հիմարը>>, <<Անբան Հուռին>>, <<Չախչախ թագավորը>>, <<Քաջ Նազարը>>: Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթներից կարելի է շատ հետաքրքիր բաներ սովորել: Կարելի է սովորել բարին չարից տարբերել, սովորել ինչպես սիրել , հարգել մարդկանց, լինել աշխատասեր, քաջ:

 

 

September 7

Իմ ուսումնական ամառը

Ես ամառվա ընթացկում գնացել եմ Սևան: Սևան գտնվում է գեղարքունիքի մարզում: Սևանը Հայաստանի ամեն մեծ լճն է: Բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։