November 1

01.11.2022 Դասարանում

  1. Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ-մնացորդ-թափոն

ոստ-ճյուղ-շյուղ- շիվ

մառան-նկուղ-շտեմարան

կասկած-տարակույս-տարակուսանք-երկմտություն

թերմացք-ավելցուկ

նախատինք-անարգանք

պարսավանք-կշտամբանք-հանդիմանություն

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգեց: