December 7

Խորանարդի մակերևույթի մակերես

Խորանարդի մակերևույթի մակերես

Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։

Օրինակ՝ Հաշվեք  8 սմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։

Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։

8*8=64 (սմ քառ․)

64*6=384(սմ քառ․)

Paint-ով գծեք խորանարդ․

 

Առաջադրանքներ

  1. Հաշվեք 12 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

S=6x12x12=864

V=12x12x12=1728                                                                                                                                                                                                                   2. Հաշվեք  14 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։  V=14x14x14=2744   S=6x14x14=1176

  1. Հաշվեք 19 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։   V=19x19x19=6859  S=6x19x19=2166
  2. Հաշվեք 15 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ V=15x15x15=3375   S=6x15x15=1350
  3. Հաշվեք 4 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։  V=4x4x4=64  S=6x4x4=96
  4. Հաշվեք 21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ V=21x21x21=9261  S=6x21x21=2646
  5. Հաշվեք 11 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։   V=11x11x11=1331  S=6x11x11=726
  6. Հաշվեք 14 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։   V=14x14x14=2744   S=6x14x14=1176
  7. Հաշվեք 21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։  V=21x21x21=9261    S=6x21x21=2646
  8. Հաշվեք 1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։  V=1x1x1=1    S=6x1x1=6
  9. Հաշվեք 9 մմ կող ունեցող խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։  V=9x9x9=729   S=6x9x9=486
  10. Գործնական աշխատանք․Պատրաստեք խորանար, հաշվեք այդ խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։