March 6

Հայրենիքում

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ-ձյուն+ա+պատ

Մանկական-մանուկ+ական

Աստղային- աստղ+ային

Անհուն-ան+հուն

Ձյունոտ-ձյուն+ոտ

Իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր-աչքեր

Մրմունջ-շջնջոց

Անուրջ-երազ

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական-լեռ, լիճ, երկինք, հոգի, աչեր

Ածական- Ձյունապատ, կապույտ, մանկական, թափանցիկ, ձյունոտ

Բայ-Նայում էի, զարթնում էր, կանչում էր, իջնում, ծածկում էր


Posted March 6, 2023 by Դավիթ Մնացականյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*