May 3

Գործնական քերականություն

Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-ավան
վատ լուր հաղորդող-
ձիերի խումբ-երամակ
հաճելի հոտ-անուշաբույր
կովերի խումբ-նախիր
ձկների խումբ-վտառ
մեղուների խումբ-պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;

Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
Ականջին օղ անել-մտապահել
ահը սիրտն ընկնել-երկյուղել
անվանը մուր քսել-անարգել
անդանակ մորթել-տանջել
առյուծ կտրել-խիզախանալ,
բռունցք թափ տալ-սպառնալ
արձան կտրել-քարանալ
բախտը ժպտալ-հաջողվել
բառերը քամուն տալ-շատախոսել
բերանը բաց մնալ-հիանալ

Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն —բարցրաձայն
սահադաշտ-խաղադաշտ
օրագիր-ձեռագիր
ցատկահարթակ-ցածրահարթակ
հոռետես- հեռատես
գինետուն-խաղատուն
գործընկեր-խաղընկեր

Ընդգծել առօրյա խոսակցական բառերը, որոնց փոխարեն հաճախ օտարաբանություններ ենք գործածում:
Հեռուստացույց
, համերգ, ներկայացում, դույլ, հանդիսական, դահլիճ, աքցան, որսորդ, լճափ, ապերասան, համերկրացի, ճամպրուկ, վերնաշապիկ, բաճկոն, կոճգամ, հյութ,պատշգամբ, պաղպաղակ, նարինջ, անձրևանոց, ճարպիկ, հերակալ, սուրճ, սրճեփ, սրճարան, կաթսա, թեյ, թեյնիկ, ափսե, ապակի, պատճեն, երշիկ, սոսինձ, պայուսակ, զամբյուղ, թթվասեր, կարկանդակ, խոհանոց:

Բառարանի օգնությամբ շարքում ընդգծել բուսանունները և ուշադրություն դարձնել ուղղագրությանը:
Թխկի
, բուրդ , եղրևանի, մատյան, գրանիշ, լորիկ, լորենի, եղերդակ, արոս, արոսենի, չվացուցակ, աստղածաղիկ, վայրի, մայրի, աթոռ, նոճի, սոճի, արևագալ, արևածաղիկ, ուխտ, ուղտափուշ, արմավենի, հիրիկ, շագրենի, պարթև, պատկառուկ, քաջազուն, քաջվարդ, կարկաչ, գիհի, վարդակակաչ, ընծա, թրաշուշան:

Բառարանի օգնությամբ ընդգծիր թռչնանունները: 

Շարքացան, սերմնագռավ, սերմնացան, սարյակ, արտույտ, սոխուկ, բազեակիր, սոխակ, արծվենի, որոր, արոր, արոս, հրեա, լորիկ, սալոր, կտցար,  հավամրգի, տատրակ, ցախաքլոր,  լոռամրգի, տերեփուկ, բադակտուց, ծիծեռ, դեղձան, դեղձանիկ: