May 6

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:
Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:

Ք. ա. 55-34 թթ. Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

  1. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտ- վել:

Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

  1. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:

Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:

  1. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:

Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր:

  1. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:

Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս:

  1. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտա- նիքը գերության մեջ:

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը:

May 6

Առաջադրանք հայոց լեզվից, 6-րդ դասարան

  1. Նախադասությունները շարունակիր:

ա) եթե մարդիկ ծովում ապրեն, մենակ ձուկ կուտեին
բ) եթե երկրի վրա քամիներ չփչեն, մարդիկ շոգից կմեռնեին
գ) եթե տները գնդի ձև ունենային, կգլորվեին
դ) եթե բոլոր մարդիկ իրար ճանաչեին, անհետաքրքիր կլիներ
ե) եթե միշտ նույն եղանակը լինի,
զ) եթե մարդիկ իրար միտք կարդան, բոլորի գաղտնիքները կբացահայտնվեր

2. Լրացրու նախադասությունները:
ա) եթե ծաղիկները մարզվեին, ծաղիկներն ավելի ամուր ու ուժեղ կդառնան:
բ) եթե կոշտ բաներ չլինեին, ատամներն ավելորդ կլինեն:
գ) եթե աչքերը փակ մարդիկ տեսնեին, մարդիկ աչքերն փակած ման կգային:
դ) եթե ջուր չլիներ, ոչ մեկը լողալ չէր կարողանա:
ե) եթե առանձ ջրի ապրեին, ձկները խոտերի մեջ կհանգստանան:
զ)եթե մարդիկ չհիվանդանան, բոլոր պատուհանները կբացեն:
է) եթե լիներ մենակ կարմիր և կանաչ գույները, դռները կանաչ ու կարմիր կներկեինք:
զ) եթե վեճեր չլինեին, մարդիկ հաշտ ու համերաշխ կապրեին:

 

Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտերես, դանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապուտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-հունաստան,  փոքր էշ-քուռակ, ծաղիկներով զարդարված-ծաղկապատ: