February 13

Դարձվածքներ

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –Իրար լավ հասկանալ
    Հազար մաղով անցկացրած –աներես
    Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ
    Գլխին կրակ թափել –մեկի վրա խիստ ջղայնանալ
    Կանաչ-կարմիրը կապել –տղային կամ աղջկան ամուսնացնել
    Կոպեկի համար մեռած –ժլատ
    Ուրիշի բնում ձու ածել –օգուտը ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել –
    Փուշը մատից հանել –օգնել
    Գրքի մի երեսը կարդալ —

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել-Շունը հաչաց մարդը վախից լեղին ճաքեց:
  3. արյունը գլխին խփել-Տղաները ջղայնուցյունից այնպես եին կռվում արյունը գլխին խփեց:
  4. հոգին ավանդել-Մարդը մահացավ հոգին ավանդվեց:
  5. անարգանքի սյունին գամել-Ուսուցիչը Արամին անարգանքի սյունին էր գամել:
  6. ճամփա պահել-
  7. ականջի հետև գցել:

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռք առնել
հիվանդանալ-վատառողջ լինել
օգնել-փուշը մատից հանել
հասկանալ-դրության մեջ մտնել
մեռնել-հոգին ավանդել
անտեսել-ուշադրություն չդարձնել
ծուլանալ-ժամավաճառ լինել
ուրախանալ-սիրտը պատռել
ճարպիկ-աշխույժ
թանկ-ոսկու գին
սպառնալ-ստիպել
գունատվել-դեմքին գույն չլինել
էժան-ջրի գին

Դարձվածքները բառեր կամ կապակցություններ են, որոնք արտահայտում են փոխաբերական իմաստ։ Դարձվածք նշանակում է շրջած խոսք։ Դարձվածքների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Դարձվածքներ շատ են կազմվել մարդու մասերի անվանումներով։ Օրինակ՝ գլուխ, լեզու, աչք, սիրտ, ձեռք, ոտք, բերան, ականջ, կոկորդ բառերը ամենաշատն ենք հանդիպում դարձվածքներում։ Դարձվածքներ են համարվում նաև թևավոր խոսքերը և առած-ասացվածքները։ Դարձվածքը հարստացնում է մեր բառապաշարը և հատուկ համ ու հոտ է տալիս մեր խոսքին։ Հայերենում կան շատ դարձվածքներ, որոնք նաև գործածվում են ուղիղ իմաստով։

February 13

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

Սկյութական ցեղերը։
2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։

3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Հայկազունի Սկայորդու, նրա որդի Պարույր Հայկազունին
4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։

5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

February 13

Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:

Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:

Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:
Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգա նիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:

Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:

Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը. Արեգակը
  2. Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի: փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: