February 13

Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:

Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:

Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:
Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգա նիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:

Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:

Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը. Արեգակը
  2. Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի: փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:
February 12

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։

Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

Վանի թագավորությունը Ռուսա 2-ի օրոք։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա 1-ի հաջորդների՝ Արգիշթի 2-ի և Ռուսա 2-ի օրոք՝ մինչև Ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Հատկապես նշանավոր էին Ռուսա 2-ի գահակալության տարիները՝ Ք․ա․ 685-645։ Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։
2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։

Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։
3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։

Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։
4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։
5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

February 11

Աղավնու վանքը

Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,
Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
Էն վանքում, հայոց ազգին պահապան,
Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար։
Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,
Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, մահակը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,
Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։
Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով
Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։

Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։

Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.

Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,

Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
Երրորդ անգամ է կանչում զորքերին։

Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.

— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.

Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

Առաջադրանք:
Ի՞նչ է ավանադազրույցը;

Ավանդազրույցը ժողովրդի կողմից ստեղծված պատմություն է, որը հորինել է ժողովուրդը:
Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:

Ստեղծագործությունը մի հսկայի  Լենկթեմուրի մասին է, ով ցանկանում է գրավել աշխարհը: Բայց հանկարծ տեսնում է հրաշք Օհանի աղոթքներով փրկվում են հազարավոր մարդիկ:
Ո՞րն է ասելիքը:

Հավատքը փրկում է մարդուն:
Ի՞նչ չափազանցություն կա ավանդության մեջ:

Չափազանցությունը այն է, որ մարդ չի կարող դառնալ աղունիկ:

February 8

Գործնական աշխատանքներ

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ-մեջ, միություն-մեկ, գինեգործ-գինի, կիսալուսին-կես, թիավարել, վիպասան-վեպ, շինարարություն-շեն, հիվանդասենյակ, գիրանալ-գեր, գիտուն, վիրահատել, վիճահարույց-վեճ, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ-զեն, սիրավեպ-սեր, դիմաքանդակ-դեմք, կինոթատրոն։
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան-հին, տնական-տուն, ջրավազան-ջուր, ընչաքաղց, ըղձական-իղձ, ընկուզենի-ընկույզ, ազնվական-ազնիվ, գնորդ-գին, վեհապանծ, մտաբերել-միտք, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր-լուր, աղավնյակ-աղավնի, վիրակապ-վերք, քմային-քիմք, գարեհաց-գարի, ճգնել-ճիգ, թրթիռ, գունագեղ-գույն, միջանկյալ, նշաձև-նուշ, գրակալ, թխամորթ-թուխ, կրաման-կիր, նմանատիպ, սրտակից-սիրտ:
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ-բուրդ, կարմրախայտ-կարմիր, բվեճ, թմբեր-թումբ, ըմպանակ, գնացուցակ-գին, ջրամբար-ջուր, նշանագրություն, տնական-տուն, գթալ-գութ, ժողովրդական-ժողովուրդ, խճուղի, խմբակային-խումբ, մրգահյութ-միրգ, խնկարկել-խունկ, տրտնջալ-տրտունջ, ոսկեգույն-ոսկի, սրել-սուր, գրականություն-գիր, աշխարհագրական-գիր, լրաբեր-լուր, ցորենահատ, առվակ, մթնել-մութ, դյուրահալ, հնձել-հունձ:
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ-տուն, մանկական-մանուկ, ծանրամարտ-ծանր, մանրադրամ-մանր, մտադրություն-միտք, մեղրահաց-մեղր, կիսակառույց-կես, փոքրություն-փոքր, լրատվական-լուր, քաղցրահամ-քաղցր, սանրել-սանր, ընձուղտ, եզրաշերտ-եզր, լիտրաչափ, գլխաշոր-գլուխ, ցուցափեղկ-ցույց, վագրաձի, լուսավորություն-լույս, դստրիկ-դուստր, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման-ծաղիկ, մետրանոց, ծաղրանկար-ծաղր, սրամիտ-սուր, ժանրային։
Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն:

Վարժություն 6։ Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դԵրեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

February 8

Ռացիոնալ թվի բացարձակ արժեք

Ռացիոնալ թվի բացարձակ արժեք (մոդուլ)

Ռացիոնալ թվի բացարձակ արժեքը կամ մոդուլը կոորդինատային ուղղի վրա այդ թվին համապատասխանող կետի հեռավորությունն է կոորդինատների О(0) սկզբնակետից:

Ներքևի նկարի 𝑀(−4 1/2) և 𝑁(4 1/2) կետերի հեռավորությունները սկզբնակետից հավասար են իրար և հավասար են 4 1/2 միավոր հատվածների:

Սա նշանակում է, որ 4 1/2-ը միաժամանակ −4 1/2 և  4 1/2 թվերի մոդուլն է:

 

∣−4 1/2∣ = 4 1/2

∣4 1/2∣ = 4 1/2

 

 

Ասվածը ճիշտ է նաև ընդհանուր դեպքում:

Հակադիր թվերի մոդուլները հավասար են՝  

∣−𝑡∣ = ∣𝑡∣

0 թվի մոդուլը հավասար է 0-ի՝ ∣0∣ = 0

Ցանկացած զրոյից տարբեր ռացիոնալ թվի մոդուլը դրական թիվ է:

1) Դրական թվի և զրոյի մոդուլը հավասար է նույն թվին:

2) Բացասական թվի մոդուլը հավասար է թվի հակադիր թվին:

∣−16 1/3∣ = 16 1/3

∣2/7∣ = 2/7

∣−15/4∣ = 15/4

 

Հակադիր ռացիոնալ թվեր

Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար մոդուլներ, բայց տարբեր նշաններ, ապա այդ թվերը կոչվում են իրար հակադիր:

Օրինակ

6/7 և  −6/7 թվերը հակադիր են, քանի որ՝  ∣6/7∣ = ∣−6/7∣ = 6/7

Հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերվում են որպես 𝑂 կետից նույն հեռավորությունների վրա գտնվող կետեր: Դրական թվերին համապատասխանող կետերը գտնվում են 𝑂 կետից աջ, իսկ բացասականներին համապատասխանողները՝ ձախ:

 

 

𝐸(−3 2/3) և 𝐵(3 2/3) կետերը գտնվում են 𝑂 կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են 𝑂 կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:

 

Այդ պատճառով  −3 2/3 և 3 2/3 թվերը հակադիր են:

 

Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:

 

Բերենք հակադիր թվերի օրինակներ:

24 և −24; −67 և 67; −17 1/3 և 17 1/3; 23/7 և −23/7

Միայն մեկ թիվ կա, որը հակադիր է ինքն իրեն: Դա 0 թիվն է:

Ցանկացած 𝑧 և −𝑧 հակադիր ռացիոնալ թվերի համար ճիշտ են հետևյալ հավասարությունները՝ −(+𝑧)=−𝑧, −(−𝑧)=+𝑧

 

Ռացիոնալ թվերի համեմատումը

Ռացիոնալ թվերը համեմատում են հետևյալ կանոնի համաձայն:

Երկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա ընկած է ավելի աջ:  

 

Համեմատենք նկարի վրա ցուցադրված թվերը:

Օրինակ

4 > 3 2/3

−4 < −3 2/3

Այսպիսով՝

1) Ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից և ցանկացած բացասական ռացիոնալ թվից:

2) Երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի մոդուլը ավելի մեծ է:

3) Երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի մոդուլը ավելի փոքր է:

4) Ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից:

 

Դասարանական աշխատանք

  1. Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է հավասար 1/58-ի:

Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

ա) −58

բ) 1/58

գ) −1/58

դ) 58

 

2.Գտիր արտահայտության արժեքը՝ 

∣1/2∣ − ∣1/2∣ =0

 

  1. Հաշվիր մոդուլը:

 

∣−14/15∣ 

Ընտրիր ճիշտ պատասխանը։  

ա)−15/14

բ)−14/15

գ)−14/15

դ)15/14

ե)14/15

  1. Ո՞ր թիվն է հակադիր 1/38 կոտորակին:

ա) 1 1/38

բ) −1/38

գ) −38

դ) 38

 

  1. −𝑘 = 1/35 հավասարումից գտիր 𝑘 թիվը: 

ա) 35

բ) −35

գ) −1/35

դ) 1/35

  1. Նշիր այն թվերը, որոնց հեռավորությունը զրոյից հավասար է 1/4-ի:

ա) −4

բ) 0

գ) 1/4

դ) 4

ե) −1/4

  1. Գտիր 𝑦-ը, եթե −𝑦=−15 5/13

 

ա) 𝑦 = 0

բ) 𝑦 = 5/13

գ) 𝑦 = 15 5/13

դ) 𝑦 = −15 5/13

  1. Աճման կարգով գրիր հետևյալ ռացիոնալ թվերը.

 

-2 17/50; 6 1/2; 0; 3 81/100; -3 4/5; 10 2/3; -6 1/2 

-6 1/2, -3 4/5, -2 17/50 ,0 , 3 81/100, 10 2/3

  1. Նվազման կարգով գրիր հետևյալ ռացիոնալ թվերը.

 

5 77/97; -3/8; 1/2; -1/3; 5 2/3; -277/500; 7/25

5 2/3, 5 77/97, 1/2, 7/25, -1/3, -3/8, -277/500

  1. Գրիր այն բոլոր ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են հետևյալ թվերի միջև։

 

ա) -3 4/9 և 2 1/2

 

բ) -6 1/4 և 0

 

գ) 0 և 8 3/10

 

դ) -9 16/21 և -2 14/27

 

ե) -20 1/5 և -7 3/8

 

զ) 8 18/25 և 18 1/10

 

1*. Երեք ընկերներ` բժիշկը, ինժեները և երաժիշտը, ապրում են նույն փողոցում: Նրանց անուններն են` Արմեն, Գագիկ և Դավիթ: Բժիշկն իր ընկերներից ամենափոքրն է և ունի եղբայր կամ քույր: Դավիթը մեծ է ինժեներից և ամուսնացած է Արմենի քրոջ հետ: Բժշկի, ինժեների և երաժշտի անուններն են համապատասխանաբար` 

 

ա) Արմեն, Գագիկ, Դավիթ 

բ) Դավիթ, Արմեն, Գագիկ 

գ) Գագիկ, Արմեն, Դավիթ 

դ) Գագիկ, Դավիթ, Արմեն 

ե) Արմեն, Դավիթ, Գագիկ

 

2*. Արամը, Վահեն և Գևորգը գնացին անտառ սունկ հավաքելու: Տուն վերադառնալիս նրանք նկատեցին, որ միասին հավաքել են 36 սունկ: Երբ Գևորգը իր հավաքած սունկի 1/3 -ը տվեց Վահեին, Արամը նկատեց, որ իր հավաքած սնկի 1/4 -ը Վահեին տալու դեպքում նրանք բոլորը կունենան հավասար քանակությամբ սունկ: Քանի՞ սունկ էր հավաքել Վահեն: 

2

ա) 10      բ) 15       գ) 8      դ) 7

 

Լրացուցիչ առաջադրանք

 

  1. Համեմատիր հետևյալ ռացիոնալ թվերը.

 

ա) 3 4/5 և -2 1/6

 

բ) -6 3/10 և 0

 

գ) -9 1/10 և -8 2/3

 

դ) 0 և 6 1/2

 

ե) -3 5/6 և -3 3/4

 

զ) 8 3/10 և 8 4/9

 

  1. Աճման կարգով գրիր հետևյալ ռացիոնալ թվերը.

 

-2 7/9; 1/2; 0; 13 1/10; -5 3/4; 1 2/3; -1/2 

 

  1. Գրիր այն բոլոր ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են հետևյալ թվերի միջև։

 

ա) -4/7 և 5 1/3

 

բ) 6 1/4 և 10

 

գ) -3 6/7 և 0

 

դ) -9 և -2 4/9

 

  1. Կոորդինատային հարթության վրա կառուցիր ABC եռանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են․

 

A(-3; 0), B(+3; -2), C(+3; +2)

 

  1. Երեք երեխաներ դեղձ էին քաղում։ Առաջինը քաղեց բոլոր քաղած դեղձերի 1/5  մասը, երկրորդը՝ մնացածի 1/2 մասը, իսկ երրորդը՝ 32 դեղձ։ Ընդամենը քանի՞ դեղձ հավաքեցին երեխաները։
February 8

Check your progress

Grammar

Exercise /a

2jim and Ashley haven’t got the same colour eyes.

3.Sandra and Kate have got five cousins.

4.I have got a new bicycle, but i hate it.

5.I haven’t got any sister.

Exercise /b

A: Hello, what would you like.

B: Hi. I’d like a kilo of rice and some sugar, please.

A: Anything else/

B: Yes, and some eggs please.

A: OK, that’s six euros, please.

B: OH, and I’d like an apple, and a banana, please.

 

Exercise /c

Match the questions and answers

1.Why are chimpanzees and people similar? Because their DNA is 98% the same.

2.Why don’t you eat chocolate ? Because I don’t like sugar.

3.Why wouldn’t you like a fighting cricket as a pet? Because they are very noisy.

4.Why doesn’t she like her hair? because it’s wavy.

5. Why do you want to work in a don’t home? because I like animals.

February 7

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: Ջերմային երևույթներ են հալում, պնդացում, գոլորշիացում, եռում, խտացում։
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում։ Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում։ Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան : Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:
  4. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում: Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
February 7

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

February 6

Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է վաղեմի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, հսկա կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու խոշոր գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հնօրյա ու զարմանասքանչ վայրերով:
    Պատանին տխրալի հայացքը լեռնային գետակի պարզ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշակ դայլայլը:
    Գիշերն իր խավար թևերն է փռել:
    Զվարթ մի աղջիկ է ընկերուհիս: