February 20

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր:
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:

  1. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

February 20

Ավետիք Իսահակյան Արևի մոտ

1.Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

 

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

2. Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

3.Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ:

Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:
4. աշխարհում շատ աղքատներ կան:

Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ, բարի, կարմիր
3. այրող, վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:

Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել  արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել

Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը: Հարուստ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր համարձակ բառի հոմանիշը: Անվախ

Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը: Կանչող, գուրգուրող, քաղցած

Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները: Անուշ արևը բարի աչքերով էր նայում, հարուստ տուն:

February 19

Տարբեր նշաններով ռացիոնալ թվերի բազմապատկումը

Դասարանական աշխատանք

 

  1. Կատարիր գործողությունը.

 

ա)  5 (-64)= -320

 

բ) -57 (-6)=342

 

գ)  912 : (-48) = -19

 

դ) (-100) : 5 =20

 

ե) (-56) : (-8) =7

 

զ) 14 (-5)= -70

 

  1. Կրճատիր կոտորակը.

1/8

2/5

 

40/420

 

144/168

 

– 60/210

 

1800/3200

  1. Հաշվիր արտադրյալը.

– 15/63

-6/36

40/15

-6/20

-12/40

  1. Հաշվիր քանորդը.

 

  1. Կատարիր գործողությունը.

 

February 16

Գործնական աշխատանք

Գրեք հասարակ բառեր, որոնք կարող են լինել նաև մարդու անուն:

ծաղիկ

թագուհի

անուշ

մանուշակ

վահան

գեղեցիկ

շանթ

համեստ

գեղանուշ

արև

արեգ

արփի

սիրուն

շուշան

նարգիզ

Փափկել, սուր, ալիք, փչել, կատակասեր, հալչել, փոթորիկ, ստել :

Սուր դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:

Շատ կատակասեր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:

Կյանքի փոթորիկ նրան շպրտել էր ընտանիքից հեռու:

Քամին փչում էր ամբոդջ ուժգնությամբ:

Ընկերները գիտեին, որ նա ստել էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել:

Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:

Մի քանի քաղցր խոսքից հալչել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

February 15

Ռացիոնալ թվերի հանումը

Դասարանական աշխատանք

 

  1. Հաշվիր տարբերությունը.

 

 

ա) (4/76) − (−19/76) =4/76+19/76=23/76

բ) (−15/76) − 22/76 =-(15/76+22/76)=-37/76

գ) (−15/76) − (-22/76) =(−15/76)+22/76=22/76-15/76=7/76

դ) 0 – 26 9/25 =-26 9/25

ե) 1 7/50 – 2 43/50 =57/50-143/50= 57-143/50=-86/50=-1 36/50

զ) (-9 3/10) – (-4 9/10) =-93/10+49/10=49/10-93/10=-44/10=-4 4/10

է) 14 7/9 – (-28 8/9) =133/9+260/9=393/9

ը) (-16 77/80) – (-27 1/80) =-1557/80+2161/80=2161/80-1557/80=604/80

  1. Իրար հավասա՞ր են արդյոք հետևյալ կոտորակները.

ա) 7/11 > -7/11

բ) 5/3 > -(5/3)

գ) -(31/60) = 31/-60

դ) -(7/3) = -7/3 

  1. Ամբողջ թվից հանիր սովորական կոտորակ.

  

ա) 59 − 7/11 = 642

բ) -40 – 24/36 = 1416

գ) 9 – 1/2 =17

դ) 15 – 3/4 =57

ե) -20 – 7/9 =173

զ) -67 – 1/5 =334

  1. Պարզիր, թե որ արտահայտությանն է հավասար հետևյալ տարբերությունը՝ 

(−11/31) − 25/31

Ընտրիր ճիշտ պատասխանները.

  • −36/31
  • 36/31
  • 25/31 + (−11/31)
  • 25/31 + 11/31
  • −(25/31 + 11/31)
  • (−11/31) + (−25/31)

 

  1. Կատարիր գումարում.

ա) 1/4 + (-3/5) = -4/9

բ) -4/7 + 2/9 = -6/16

գ) -1/2 + 1/2 = -2/2

դ) -54/60 + 54/60 = -108/60

ե) 5/6 + (-7/6) = -12/6

զ) (-3/4) + (-2/5) = 5/9

1*.   Քանի՞ տոկոսով է 100-ի 60%-ը մեծ 100-ի 40%-ից։ 

1) 20            2) 33 1/3              3) 40               4) 50

2*. Հեծանվորդը 20 րոպեում անցավ ճանապարհի 1/3 մասը, որից հետո նրան մնաց անցնելու 4 կմ-ով ավելի ճանապարհ, քան արդեն անցել էր։ Գտնել հեծանվորդի արագությունը։ 

1) 10 կմ/ժ         2) 12 կմ/ժ           3) 14 կմ/ժ         4) 15 կմ/ժ

February 14

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

Դարձվածաբանական բառարանից օգտվելով` գլուխ, սիրտ, հոգի, ականջ, ձեռք բառերով գրիր երեքական դարձվածք իրենց բացատրություններով:

Գլուխ-գլուխ ազատել – մի բանից ազատվել, գլխում չտեղավորվել-ի վիճակի չլինել, գլուխ անցնել գլխավորվել

Սիրտ-սիրտ անել-քաջություն ունենալ, սիրտ դնել-նվիրել, սիրտը ահ ընկնել-վախենալ

Հոգի-հոգին ազատել-չարչարանքից, հոգեհան լինել-սաստիկ տանջվել, հոգ անել-մտածել

Ականջ-ականջ դնել-ունկն դնել, ականջ անել-լսել, ականջը բամբակ-չլսել

Ձեռք-ձեռք առնել-ծախրել, ձեռքը բարձրացնել-խփել, ձեռք բերել-մի բանի տիրապետել

2.Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր:

Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.

— Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր փոխ է պարտքով տալիս: Սա էլ, որ լավության տակից դուրս գա, ասում է.

— Ընկե՛ր ջան, թե գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

3.Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետեիցն է ընկել ու հալածում է իրեն:

 

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շնչում է հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

Ու Ծաղիկը բարձրանում է պարզվում է իր գլխին կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ հետապնդում է ու հալածում է իրեն:

February 14

Տարբեր նշաններով ռացիոնալ թվերի գումարումը

1. Կատարիր միևնույն նշանով ռացիոնալ թվերի գումարում.

ա) (-3/10) + (-4/10) = -(|-3/10|+|-4/10|)=-(3/10+4/10)=-(7/10)=-7/10

բ) (+1/4) + (+2/4) =+(|+1/4|+|+2/4|)=(1/4+2/4)=3/4

գ) (-3 3/7) + (-5 3/7) =-(|-24/7|+|-38/7|)=-(24/7+38/7)=-62/7

դ) (+9 1/5) + (+5 1/5) =+(|+46/5|+|+26/5|)=(46/5+26/5)=72/5

ե) (-1 3/10) + (-1 1/10) =-(|-13/10|+|-11/10|)=-(13/10+11/10)=-24/10

զ) (-2/3) + (-2/9) =-(|-2/3|+|-2/9|)=-(2/3+2/9)=-8/9

2. Կատարիր տարբեր նշաններով ռացիոնալ թվերի գումարում.

ա) (+8) + (−4/5) = -(|+8|-|-4/5|)=-(8-4/5)=36/5

բ) (+1/4) + (-2/3) =-(|+1/4|-|-2/3|)=-(1/4-2/3)=-5/12

գ) (+5/8) + (-1/5) =-(|+5/8|-|-1/5|)=-(5/8-1/5)=17/40

դ) (+1/17) + (-9 10/17) = -(|+1/17|-|-163/17|)=-162/17

ե) (+18/8) + (-31/8) =-(|+18/8|-|-31/8|)=-(18/8-31/8)=-13/8

զ) (+1 1/25) + (−4/15) =-(|+26/25|-|-4/15)=290/375

3. Կիրառելով pq + mn = 𝑝⋅𝑛+𝑞⋅𝑚q⋅m բանաձևը, գտիր ռացիոնալ թվերի գումարը:

7/22 +(−1/35) = 223/770

4. Ո՞ր ռացիոնալ թիվն է 21/36-ով փոքր −18-ից:

21/36 < 18/36

5. Հաշվիր.

(−57/17) + (−33/17)=

Ընտրիր ճիշտ պատասխանները.

  • 33/17 + (−57/17)
  • −90/17
  • 33/17 + 57/17
  • −(|−57/17| + |−33/17|)
  • 90/17
  • −(33/17 + 57/17)
February 13

Դարձվածքներ

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –Իրար լավ հասկանալ
    Հազար մաղով անցկացրած –աներես
    Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ
    Գլխին կրակ թափել –մեկի վրա խիստ ջղայնանալ
    Կանաչ-կարմիրը կապել –տղային կամ աղջկան ամուսնացնել
    Կոպեկի համար մեռած –ժլատ
    Ուրիշի բնում ձու ածել –օգուտը ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել –
    Փուշը մատից հանել –օգնել
    Գրքի մի երեսը կարդալ —

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ:3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել-Շունը հաչաց մարդը վախից լեղին ճաքեց:
  3. արյունը գլխին խփել-Տղաները ջղայնուցյունից այնպես եին կռվում արյունը գլխին խփեց:
  4. հոգին ավանդել-Մարդը մահացավ հոգին ավանդվեց:
  5. անարգանքի սյունին գամել-Ուսուցիչը Արամին անարգանքի սյունին էր գամել:
  6. ճամփա պահել-
  7. ականջի հետև գցել:

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռք առնել
հիվանդանալ-վատառողջ լինել
օգնել-փուշը մատից հանել
հասկանալ-դրության մեջ մտնել
մեռնել-հոգին ավանդել
անտեսել-ուշադրություն չդարձնել
ծուլանալ-ժամավաճառ լինել
ուրախանալ-սիրտը պատռել
ճարպիկ-աշխույժ
թանկ-ոսկու գին
սպառնալ-ստիպել
գունատվել-դեմքին գույն չլինել
էժան-ջրի գին

Դարձվածքները բառեր կամ կապակցություններ են, որոնք արտահայտում են փոխաբերական իմաստ։ Դարձվածք նշանակում է շրջած խոսք։ Դարձվածքների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Դարձվածքներ շատ են կազմվել մարդու մասերի անվանումներով։ Օրինակ՝ գլուխ, լեզու, աչք, սիրտ, ձեռք, ոտք, բերան, ականջ, կոկորդ բառերը ամենաշատն ենք հանդիպում դարձվածքներում։ Դարձվածքներ են համարվում նաև թևավոր խոսքերը և առած-ասացվածքները։ Դարձվածքը հարստացնում է մեր բառապաշարը և հատուկ համ ու հոտ է տալիս մեր խոսքին։ Հայերենում կան շատ դարձվածքներ, որոնք նաև գործածվում են ուղիղ իմաստով։

February 13

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

Սկյութական ցեղերը։
2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։

3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Հայկազունի Սկայորդու, նրա որդի Պարույր Հայկազունին
4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։

5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։